Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Գերմանիան ցանկանում է ուժեղ գործընկեր լինել Հայաստանի համար

Գերմանիան ցանկանում է ուժեղ գործընկեր լինել Հայաստանի համար
07.04.2016 | 01:00

Գերմանիան մեծապես կարևորում է Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների ներկայությամբ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Այսօր մենք քննարկել ենք իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում: Պետք է նշեմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում: Մենք փորձում ենք ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ԵԱՀԿ-ի հետ աշխատել իրադրության կայունացման և հրադադարի պահպանման հարցով: Կցանկանայինք, որ երկու կողմերն էլ շարունակեն բանակցել խնդրի կարգավորման նպատակով: Մինչ օրս փոքր առաջընթաց է գրանցվել: Իհարկե, հակամարտությունների կարգավորումը բխում է բոլորի շահերից: Հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին է Հայաստանը` հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը: Եթե իրադրությունը հանդարտվի, ամեն բան կարող է բարելավվել Հայաստանի համար»,- նշել է կանցլերը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է բարելավվեն: «Կողմերի միջև ամուր հարաբերություններ ունենալը լավ գաղափար է: Իհարկե, մենք շատ հետաքրքրված ենք Հայաստանում ընթացող քաղաքական բարեփոխումների հարցով: Դա շատ կարևոր է քաղաքականության թափանցիկության հարցում, դա քայլ է ճիշտ ուղղությամբ»,-ասել է Մերկելը:
Կանցլերը տեղեկացրել է նաև, որ հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հարցը և մասնավորապես երկու երկրների միջև շփումներն ակտիվացնելու հնարավորությունը: «Մենք ցանկանում ենք Հայաստանի համար ուժեղ գործընկեր լինել` հնարավորինս աջակցելով նրան»,-եզրափակել է Անգելա Մերկելը:

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ
Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ